Մարկ – 11/16/23
Այս շաբթուան նամակը գրած է Մարկը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Յակոբ եւ Իքա Գույումճեաններու կողմէ։
Յարգելի հովանաւոր,
Ես Մարկ … մայրն եմ, ապրում եմ Ջերմուկ քաղաքում։ Քանի որ ինք փոքրիկ է, մէկ տարեկան վեց ամսական է, իր փոխարէն ես եմ գրում, Տաթեւիկ …։
Երբ սկսուեց 2020 թ. սեպտեմբերի 27–ի պատերազմը, ամուսինս … մեկնեց ռազմաճակատ։ Այդ ժամանակ մենք ունէինք երկու աղջիկ եւ սպասում երրորդ բալիկիս, յղիութիւնս երկու ամսական էր։ Ամուսինս քաջաբար կռուել է պատերազմի առաջին իսկ օրուանից, զոհուել է հոկտեմբերի 14–ի, ցաւօք սրտի, չտեսնելով իր որդուն …։ Մարկ … ծնուել է 24 ապրիլի 2021 թ.։