Յովսէփ – 06/13/24
Այս նամակը գրած է Յովսէփը, որուն հովանաւորն է Արմինէ Փափազեան։
Բարեւ ձեզ, մեր յարգելի հովանաւոր,
Ես՝ Կարինէ …՝ Յովսէփ … մայրն եմ։ Նա հիմա 3 տարեկան է։ Չի յաճախում մանկապարտէզ։
Ընտանիքով ապրում էինք Արցախում, Շահումեանի շրջանի Ակնաբերդ գիւղում։ Ամուսինս՝ Արմէն… զոհուել է 2020 թ.-ի Արցախեան պատերազմում։ Այդ դժբախտութիւնից յետոյ տեղափոխուեցի ծնողներիս հետ նոյն տանը ապրելու։ Ապրում էինք հայրս, մայրս, տատիկս, քոյրերս եւ եղբայրս։
Այդ չարաբաստիկ օրը՝ 2023 թ. Սեպտեմբերի 20–ին սկսուեց նորից պատերազմ։ Երեխաներիս եւ ընտանիքիս հետ տեղափոխուեցինք Ասկերանի շրջանի օդանաւակայան, որ աւելի անվտանգ լինի, ռմբակոծութիւնից եւ կրակից յետոյ, այստեղ կիսահագած, կիսասոված գոյատեւեցինք մէկ շաբաթ, այնուհետեւ մեզ մեծ չարչարանքով տեղափոխեցին Հայաստան ու այժմ ապրում ենք մի մեծ ընտանիքով՝ հայրս, մայրս, տատիկս (80 անց կին), երեք փոքրիկ երեխաներս, քոյրերս եւ եղբայրս, մի տան մէջ, որը վարձել ենք։
Ամէն օր ապրում ենք՝ յոյսով որ մի օր լաւ է լինելու։
Շնորհակալ ենք Ձեզ, Ձեր կատարած մեծ գործի համար, Ձեր աջակցութեան համար։