Նամակ Հայաստանէն

Աւետ – 06/20/24

Այս նամակը գրած է Աւետը, որուն հովանաւորներն էր տէր եւ տիկ. Վահէ եւ Յասմիկ Տոմպալակեանները։

Բարեւ, յարգելի հովանաւոր,

Ես Աւետն եմ, Արցախի Մարտունի քաղաքից։ Տարհանուելուց յետոյ մինչ այժմ ժամանակաւոր վարձով ապրում եմ ՀՀ Մասիս քաղաքում մայրիկիս, եղբօրս, տատիկնրիս ու պապիկիս հետ, այստեղ դպրոց եմ յաճախում։ 2020 թ. պ ատերազմից յետոյ յոյս ունէի, որ Արցախում ամէն ինչ լաւ կը լինի, բայց պատմութիւնը կրկնուեց։ Կորցրեցի ծննդավայրս՝ թողնելով այնտեղ հայրիկիս գերեզմանը։ Սկզբնական շրջանում դժուար էր շատ, հիմա ունեմ նոր շրջապատ։ Մայրիկս ու եղբայրս արդէն աշխատանք են գտել։ Ես էլ ամառային արձակուրդներին կը փորձեմ ինչ-որ բանով օգնեմ իրենց։

Հիմա Աստծուց խնդրում եմ միայն, որ խաղաղ պահի երկիրս եւ ինչ որ էլ լինի նորից վերադառնանք մեր հայրենի Արցախ։

Շնորհակալ եմ Ձեզ եւ Ձեր նման շատ սրտացաւ անձանց, որ այս դժուար պահին մեր կողքին էք։

Սիրով՝ Աւետից