Լեւոն – 08/08/24
Նամակը գրած է Լեւոնը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Արթըր Ճիվէլէկեանի կողմէ։
Բարեւ, սիրելի հովանաւոր,
Իմ անունը Լեւոն … է։ Ես հիմա Երեւանում եմ, բայց Արցախից եմ։ Ես շատ ակտիւ եւ կատակասէր եմ, սիրում եմ ֆուտբոլ խաղալ եւ ֆուտբոլիստ եմ դառնալու՝ դարպասապահ։ Ես 8 տարեկան եմ եւ ուզում եմ արագ մեծանալ։ Սովորում եմ Շիրակացու ճեմարանում, ամենալաւ մաթեմատիկա հասկացողներից եմ, աւելի ճիշդ՝ իմացողներից։ Շատ եմ սիրում բակ գնալ։ Ես գիտեմ ֆրանսերէն, անգլերէն, ռուսերէն, հայերէն եւ Արցախի բարբառը։ Սիրում եմ սպորտով զբաղուել։ Ծնուել եմ 2015 թուականին։ Ունեմ եղբայր 11 տարեկան։
Ես շատ եմ կարօտում Արցախի իմ տունը, իմ բակի ընկերին ու իմ առաջին ուսուցչուհուն։ Այստեղ ես ապրում եմ իմ մայրիկի եւ մեծ եղբօրս հետ։ Իմ հայրիկը զինուոր էր եւ պատերազմից չի վերադարձել։ Իմ բոլոր գործերում ու խնդիրներում ինձ օգնում է իմ սիրելի եղբայրը։