Խաչիկ – 22 Սեպտեմբեր, 2022
Այս շաբթուան նամակը գրած է Խաչիկը, որ կը հովանաւորուի տիկ. Քարէն Պետրոսեան-Ռիչարտսընի կողմէ։
Բարեւ Ձեզ, յարգելի հովանաւոր,
Ես Խաչիկ… եմ, ծնուել եմ 26 Ապրիլ 2010ին։ Ապրում եմ Արմաւիրի մարզի Սարդարապատ գիւղում։ Սովորում եմ 6րդ դասարանում, ունեմ գերազանց առաջադիմութիւն։ Յաճախում եմ շախմատի դպրոց, եւ այլ խմբակներ։
Ապրում եմ պապիկիս, տատիկիս, մայրիկիս եւ եղբօրս հետ։ Հայրս զոհուել է արցախեան պատերազմում 28 Սեպտեմբեր 2020 թ.։ Հայրիկս շատ բարի է եւ քաջ։ Նա աշխարհի ամենալաւ հայրիկն է։ Ես ուզում եմ դառնալ հայրիկիս պէս խիզախ եւ անվախ ։ Ուզում եմ կատարել հայրիկիս կիսատ թողած գործերը։ Ազատ ժամանակ սիրում եմ ֆուտբոլ խաղալ ընկերներիս հետ։ Ես շատ եմ կարօտում իմ հայրիկիս եւ առանց նրա շատ դժուար է։ Ես շատ ժամանակ եմ անցկացնում եղբօրս հետ, նրան հանում եմ զբօսնելու։ Ես շատ եմ սիրում եղբօրս։ Տատիկս ու պապիկս շատ ծեր են, մեզ բոլորիս խնամում է մայրիկս։
Յարգելի հովանաւոր, Ձեզանից շատ շնորհակալ եմ, որ օգնում էք մեր ընտանիքին եւ շատ ուրախ եւ շնորհակալ կը լինեմ հետագայում էլ մեզ օգնելու համար։ Դուք շատ բարի գործ էք անում։
Շնորհակալութիւն։
Յարգանքներով՝
Խաչիկ