Նամակ Հայաստանէն

Մարինէ – 10/13/22

Այս շաբթուան նամակը գրած է Մարինէն, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Վահէ եւ Յասմիկ Տոմպալակեաններուն կողմէ։

Բարեւ ձեզ, սիրելի հովանաւորներ,

Շնորհակալ եմ Ձեզանից, որ միշտ մեր կողքին էք։ Ես սովորում եմ 3րդ դասարանում։ Ուզում եմ լաւ սովորեմ, որ իմ մայրիկս հպարտանայ ինձմով։ Ես շատ եմ սիրում, որ նա միշտ ժպտում է իմ յաջողութիւններով։ Ես նաեւ յաճախում եմ պարի, ուզում եմ դառնամ պարի ուսուցչուհի։ Ազատ ժամանակ ես զբաղւում եմ շախմատով։ Իմ մայրիկս ինձ խոստացել է երբ ես լաւ սովորեմ իմ ծննդեանս օրը ինձ հեռախօս կը նուիրի։

Սիրելի հովանաւոր, իմ մայրիկը ինձ պատմել է իմ բարի գործերի մասին։ Ուզում եմ, որ Դուք առողջ լինէք ու միշտ մեր կողքին։

Մարինէ