Նամակ Հայաստանէն

Լիլիթ – 12/1/22

Բարեւ ձեզ, ես Լիլիթ … եմ, հերոս Նուէր … դուստրը։

Մենք խաղաղ քնած էինք առաւօտ ժամը 7-ին սկսուեց պատերազմը։ Հայրիկս հրամանատար էր, կրակոցի միջով մեզ իջացրեց նկուղ, գնաց զօրքը վերցրեց, գնաց պատերազմի։ Ռմբակոծում են մեր շէնքի վրայ, աւերում են շէնքը, նկուղներում լացում գոռում ենք։ 

Մայրիկս չկարողացաւ ոչ մի փաստաթուղթ վերցնել տնից։ Բոբիկ փախչում ենք դէպի Հայաստան։ Մենք չորս երեխայ ենք, ախպէրս զինուոր, երեք անչափահաս քոյրեր։ Կորցնում ենք ամէն ինչ, դժուարութիւնների մէջ ենք, ով կարում ա ուտելիք ա տալիս, լաթիկ, շոր, որ բոբիկ ենք։ Կռիւներն թէժանում են, գրաւում են թուրքերը Հադրութը, զոհեր ենք տալիս, մեր տունը մնում է թշնամուն։ Պապաս կռուելով գալիս հասնում է Շուշի 300 զօրքի հետ, առաւօտ Նոյեմբերի 7ին զանգում ա, խօսում ենք։ Աւաղ, վերջին զանգն էր, պապայիս ձէնն որ լսում եմ, փրկելով զօրքին, զոհվում ա պապաս։ Դիակն ուշ են գտնում, 20 օր անց յուղարկաւորուած է Եռաբլուրում։ Մենք էլ ապրում ենք վարձով, կորցրած ամէն ինչ։

Լիլիթ, Հադրութից