Համլէտ – 12/22/22
Բարեւ Ձեզ, իմ սիրելի հովանաւոր,
Ես Համլէտն եմ, 13 տարեկան։ Սովորում եմ արցախեան հերոս Պետրոս Ղեւոնդեանի անուան միջնակարգ դպրոց։ Յաճախում եմ ֆուտբոլի եւ արժանացել եմ ամենալաւ յարձակուող անուանը։
Ունեմ շատ ընկերներ։ Գրեթէ ամէն օր ժակի երեխաներով ֆուտբոլ ենք խաղում։ Ունեմ հերոս հայրիկ՝ Վարդան Պետրոսեանը, ով քաջաբար կռուեց եւ անմահացաւ յայտնուն հայրենիքի։ Հայրս ուրախ եւ կատակասէր մարդ էր։ Ամենից շատ սիրում էր երգել։ Եւ իր երգով ու պարով ժպիտ եւ ուրախութիւն էր պարգեւում բոլորիս։
Ունեմ մեծ, թէկուզ եւ անկատար երազանք։ Երազում եմ տեսնել հօրս։ Կարօտը եւ սպասումը միշտ ներսումս են։ Ես կը փորձեմ մեծանալ նրան արժանի որդի եւ շարունակել նրա կիսատ թողած գործը։