Մհեր 3-2-23
Այս նամակը գրած է Մհերը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Գէորգ Ալթունեաններու կողմէ։
Բարեւ Ձեզ, սիրելի եւ յարգելի բարերար,
Ես Մհեր … եմ, սովորում եմ 5րդ դասարանում։ Յաճախում եմ կաւագործութեան խմբակ, ես շատ եմ սիրում կաւագործութիւնը, բայց երբ մեծանամ ցանկանում եմ դառնալ ռոբոտներ պատրաստող։ Ես կը ցանկանայի որ իմ պատրաստած ռոբոտները կ՚օգնեն մեր հայոց բանակին եւ մեր քաջ զինուորներին, եւ որ իմ նման առանց պապայի բալիկները չլինեն։
Մեր սիրելի բարերար, ես եւ իմ մայրիկը շատ-շատ շնորհակալ ենք Ձեզ Ձեր բարի գործերի եւ մեզ աջակցելու համար։
Աստուած օրհնի Ձեզ եւ Ձեր ընտանիքը։