Նամակ Հայաստանէն

Արինա – 07/20/23

Ազգ. Առաջնորդարանի «Մեծն Ներսէս» բարեգործական կազմակերպութեան միջոցով որբերու հովանաւորութիւնը Հայաստանի ու Արցախի մեր ծրագիրներուն առանցքը կը կազմէ՝ 1993էն ի վեր։ Որբերը կանոնաւորապէս կը թղթակցին իրենց հովանաւորին հետ ու այդ նամակներէն նմոյշներ կը ներկայացնենք։ Գրողներուն մականունը չենք յիշեր՝ խորհրդապահական նկատումներով։

Այս շաբթուան նամակը գրած է Արինան, որ կը հովանաւորուի Գերշ. Տ. Անուշաւան Արքեպիսկոպոսի կողմէ։

 

Յարգելի հովանաւոր, 

Բարեւ ձեզ, ձեզ գրում է Մարօ ….՝ Արինա …..ի մայրիկը։ Գրում եմ ես, քանի որ աղջիկս դեռ փոքր է։

Ամուսինս Դաւիթ … է՝ աւագ լէյտենանտ, հետախոյզ։ Նա զոհուել է 2020 թ., Հադրութում։ 

Արինան արդէն 2 տարեկան է Սկսել է խօսել առաջին բառը։ Պապա է աել։ Նա ճանաչում է հայրիկին նկարներով։ Եռաբլուր գնալիս էր տեսնում է նկարը, կանչում պապա։

Ես փորձում եմ Արինային իր հօրն արժանի զաւակ մեծացնել։ Նա էլ պիտի հպարտանայ, որ հերոս հայր ունի, ով կեանքն է տուել մեզ ու իր հայրենիքին։

Ձեզ անչափ շնորհակալ ենք աջակցութեան եւ նման նախաձեռնութեան համար։ Այն մեզ համար շատ կարեւոր է։

Արինան ձեզ ջերմ-ջերմ բաերւներ է ուղարկում։

Յարգանքով՝

Մարծ եւ Արինա