Նամակ Հայաստանէն

Սամուէլ – 08/24/23

Յարգելի հովանաւոր,

Ես Սամուէլ … մայրն եմ՝ Քրիստինէ …, քանի որ երեխան տառաճանաչ չէ, նրա փոխարէն ես եմ գրում։

Սամուէլը յաճախում է մանկապարտէզ, սակայն շրջափակման պատճառով չէր յաճախում մանկապարտէզ։ Արդէն մի քանի ամիս է ինչ վերաբացուել է։ Սամուէլը մանկապարտէզում սովորել է՝ ոտանաւորներ, ձեռքի աշխատանք, երգել, պարել։ Սիրում է նաեւ խաղալ բակում, մուլտֆիլմեր նայել։ 

Այս շրջափակման օրերին Սամուէլը շատ է կարօտում իր հայրիկին, պապիկին, տատիկին եւ հօրաքրոջը։ 

Հօր կարօտը առնում է նկարներին նայելով, իսկ պապիկի եւ տատիկի կարօտը զանգի միջոցով։

Սամուէլը ունի նաեւ մանկական երազանք. ուզում է իր հայրիկի նման դառնայ հայրենիքի պաշտպան։

Սամուէլը երբ հագնում է իր փոքրիկ զինուորական հագուստը միշտ ասում է՝ «Վեր մեծանամ քինանամ կռեւ թորքերին սպանիմ»։