Նամակ Հայաստանէն

Գաբրիէլա – 08/31/23

Այս շաբթուան նամակը գրած է Գաբրիէլան, որ կը հովանաւորուի Ռիչըրտ Արզումանեանի կողմէ։

 

Սիրելի հովանաւոր,

Ձեզ գրում է … Գաբրիէլայի մայրիկը։ Յուսանք, յաջորդ նամակը Գաբրիէլան ինքը կը գրի, քանի որ այս տարի նա յաճախելու է առաջին դասարան։

Ինչպէս գիտէք, արդէն 8 ամիս Արցախը գտնւում է տոտալ շրջափակման մէջ։ Փակ է Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ադրբէջանը Հագարի կամրջին անցակէտ է տեղացդրել եւ մենք չենք կարող օգտուել այդ ճանապարհից։

Արցախում հումանիտար մեծ ճգնաժամ է՝ խանութները դատարկ են, դեղատներում չկան համապատասխան դեղերը, երեխաները, յղիները թերասնուած են, շատ յղիներ նոյնիսկ կորցրել են իրենց բալիկներին։

Շատ դժուար է հաւատալ, որ 21րդ դարում, երեխան չի կարող խանութից նոյնիսկ իր սիրելի շոկոլադը գնի կամ մի հաց գնելու համար մայրիկը պէտք է ժամերով հերթ կանգնի, որ կարողանայ մէկ հաց գնել իր բալիկի համար։ 

Այս շոգ օրերին, ամբողջ Ստեփանակերտում մէկ քաղաքային տրանսպորտ է աշխատում՝ 120.000 բնակչի համար ընդամէնը մէկ տրանսպորտ (վառելիքի բացակայութեան պատճառով)։

Արդէն 8 ամիս է մենք ցոյցեր, հանրահաւաքներ ենք կազմակերպում, սակայն ոչ մի արդիւնք չկայ։ Մեր թշնամին նենգ է ու դաժան։

Բացէ՛ք կեանքի ճանապարհը (Օpen the Road of Life), սա է մեր կարգախօսը։

Այս դժուարութիւնների հետ, մենք փորձում ենք հաւատալ եւ չյուսահատուել, քանի որ մենք ցանկանում ենք ապրել Արցախ աշխարհում։

Գաբրիէլան շատ է ցանկանում մեկնել Երեւան, տատիկ-պապիկին տեսակցութեան, սակայն դա անհնար է։ Նա նաեւ տեսողութեան հետ լուրջ խնդիրներ ունի, արդէն ժամանակն է բժշկին այցելելու, բայց մենք փակուած ենք մեր տունը։ Նոյնիսկ Եռաբլուր չենք կարող գնալ…

Այս նամակը մի քիչ տխուր ստացուեց, բայց ցաւօք այս է մեր իրականութիւնը։

Ուզում եմ խորին շնորհակալութիւնս յայտնել Ձեզ, մեր կողքին լինելու համար եւ ի հարկէ առանձին շնորհակալութիւն 200 ԱՄՆ դոլարի համա, մեզ համար՝ այս ծանր պահին, մեծ աջակցութիւն է։