Գագիկ – 09/28/23
Հետեւեալ նամակը գրած է Գագիկը, որ կը հովանաւորուի տոքթ. Ռաֆֆի Սաաթճեանի կողմէ։
Բարեւ ձեզ, սիրելի հովանաւոր,
Ես … Գագիկն եմ՝ 8 տարեկան։ Ապրում եւ սովորում եմ Արարատի մարզի Դիտակ համայնքի միջնակարգ դպրոցի 2րդ դասարանում։ Գերազանցիկ եմ, սիրում եմ սպորտ՝ հետաքրքրւում եմ բոքսով, շախմատով։ Յաճախում եմ գիւղի պարի խումբը, երգում եմ հայրենասիրական երգեր։
Ունեմ բազմաթիւ ընկերներ, որոնց հետ խաղում եմ եւ ժամանակ անցկացնում։ Օգնում եմ պապիկիս տնային գործերում։ Ուզում եմ շուտ մեծանալ եւ մասնակցել ընտանիքիս աշխատանքներին։ Երազում եմ աշխարհը տեսնել խաղաղ, որ նորից կեանքը դառնայ հետաքրքիր ու ուրախ։
Յարգանքներով՝ Գագիկ