Նամակ Հայաստանէն

Աւետ – 11/09/23

Այս շաբթուան նամակը գրած է Աւետը, որ կը հովանաւորուի Սեւանա Պոհճալեանի կողմէ։

 

Բարեւ ձեզ, սիրելի բարի մարդ։ 

Ես Աւետ … եմ, իմ հայրիկը հերոս հրամանատար Արմէն … է։ Նա զոհուել է, որպէսզի մենք բոլորս խաղաղ ապրենք։

Ես սովորում եմ երկրորդ դասարանում։ Ես լաւ եմ սովորում։ Իմ ուսուցիչներին ես ժպիտ եմ պարգեւում իմ պատասխաններով ու հարցերով։

Ես սովորում եմ երաժշտական դպրոցում, նուագում եմ դհոլ ու երգում եմ երգչախմբում։ Կարատէի ու լողի էլ եմ գնում։

Մենք հիմա ապրում ենք իմ քեռու ընտանիքի եւ տատիկիս հետ։ Ես երազում եմ լաւ մարդ դառնալ եւ իմ ու մայրիկիս համար մի տուն գնել։ Մայրիկս շատ է աշխատում ու ես շատ եմ ուզում օգնել նրան։ Երբ մենք մեր տունը ունենանք, ես շունիկ կը պահեմ։ Սիրելի բարեկամ, կ՚օգնե՞ս ինձ անուն ընտրել իմ շունիկի հմար, հայկական մի լաւ անուն։

Ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ձեր բարութեան համար։ Ես խոստանում եմ միշտ լաւ սովորել եւ շատ կարդալ, որ ես էլ լաւ մարդ դառնամ ու օգնեմ մարդկանց։