Սոնա – 11/23/23
Բարեւ Ձեզ, սիրելի հովանաւոր,
Ես Սոնա … եմ, ապրում եմ Սիւնիքի մարզի գիւղ Դաւիթբէկում իմ փոքրիկ ընտանիքով՝ մայրիկիս ու երկու եղբայրներիս հետ։ Աւագ եղբայրս մանկուց հաշմանդամ է, արդէն 19 տարեկան է։ Մայրիկս չի աշխատում եւ եղբայրս գտնւում է նրա խնամքի տակ։ Փոքր եղբայրս է օգնում մայրիկիս, միաժամանակ աշխատում ու սովորում է։
Ես արդէն սովորում եմ 5րդ դասարանում, 9 տարեկան եմ։ Նոյեմբերի 26ին կը դառնամ 10 տարեկան։ Դպրոցում լաւ եմ սովորում, առարկաներից շատ եմ սիրում անգլերէնը։ Երազում եմ դառնալ ուսուցչուհի։ Բայց մայրիկս ցանկանում է, որ ես բժշկուհի դառնամ ու օգնեմ քաղցկեղով հիւանդ մարդկանց, քանի որ հայրիկս քաղցկեղով եմ մահացել է։ Նրան շատ եմ կարօտում։ Լաւ կը սովորեմ որ հասնեմ իմ նպատակին։
Սիրելի հովանաւոր, մեր գիւղը համարւում է սահմանամերձ եւ թշնամուն շատ մօտ է։ Բայց մեր գիւղացիները չեն լքում իրենց հողը եւ միշտ կը պաշտպանեն թշնամուց։ Մեր մօտ շատ ցուրտ է, ամպամած ու անձրեւ։ Տունը տաքացնելու համար վառարան ենք վառում։ Ես եւ իմ ընտանիքը Ձեզնից շատ շնորհակալ ենք Ձեր ուղարկած աջակցութեան համար։ Մայրիկս միշտ աղօթում է Ձեր ընտանիքի առողջութեան ու խաղաղութեան համար։ Շատ ցանկանայի հանդիպել Ձեզ ու գրկել եւ յայտնել իմ շնորհակալութիւնը։