Եսթեր – 12/7/23
Բարեւ ձեզ, յարգելի հովանաւոր,
Ես Եսթերն եմ, ծնուել եմ 19.03.2013 թ.։ Ապրում եմ Վայոց Ձոր մարզի Վայք քաղաքում։ սովորում եմ 5րդ դասարանում։ Այս տարի ոչ մի խմբակի չեմ յաճախում, քանի որ դասերս շատ են։ Զբաղւում եմ ինքնակրթութեամբ։ Համացանցով սովորում են անգլերէն։ պրում եմ տատիկիս, մայրիկիս եւ երկու քոյրիկներիս հետ։ Հայրս զոհուել է 25.10.2020 թ.։
Մենք 2020 թ., երբ թողնելով մեր ողջ ունեցուածքը թշնամուն, եկանք Արցախից Հայաստան, շատ ծանր եւ դժուար օրեր ենք ունեցել։ Այդ օրերուն ձեր յայտնուելը մեր կեանքում շատ հարցերի լուծում էր։ Ցաւօք, բայց այն ինչի միջոց մէկ անգամ անցել էի, այս տարի Արցախեան դաժան պատերազմը վհատեցրեց։ Ես մայրիկի հետ միասին կամաւոր էինք եւ օգնում էինք արցախցիներին։ Լսեցի շատ դաժան պատմութիւններ։
Ես ուզում եմ դառնալ հայրիկիս պէս անվախ եւ խիզախ։ Ուզում եմ կատարել հայրիկիս կիսատ թողած գործը։ Ես շատ եմ կարօտում հայրիկիս, առանց նրա շատ դժուար է, նաեւ բարկանում եմ այս անարդար կեանքի վրայ, որ այդքան արիւն թափուեց, բայց Արցախը մնաց թշնամուն։ Ունեմ երազանք, իմ գիտելիքով ծառայել հայրենիքիս ու բերել խաղաղութիւն։
Շնորհակալ եմ ձեզ, այս ամէնի մէջ ձեր ներդրումը մեծ է։ Աստուած առատապէս օրհնի ձեզ։