Նամակ Հայաստանէն

Հայկ – 12/14/23

Այս շաբթուան նամակը գրած է Հայկը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Յակոբ եւ Իքա Գույումճեաններու կողմէ։

 

Բարեւ ձեզ, մեզ անծանօթ, բայց հարազատ դարձած հովանաւոր, 

Ես … Հայկն եմ, սովորում եմ Մ. Սարեանի անուան թիւ 86 հիմնական դպրոցի 7րդ դասարանում։ Ես գերազանց եմ սովորում, սիրում եմ դպրոցը, ընկերներիս, յաճախել եմ սպորտի, շախմատի, լողի։ Այժմ ես յաճախում եմ «Արմատ» ինժիներական կենտրոն, «Թումօ» կենտրոն։  

Ես 44օրեայ արցախեան պատերազմի հերոս՝  Մարատ …ի աւագ որդին եմ։ Մենք ապրում ենք Երեւանում, մայրիկիս, եղբօրս հետ։ Ես երազում եմ դառնալ ծրագրաւորող։ Իմ երազանքին համար ես շատ եմ աշխատում, բայց ունեմ ամենամեծ երազանք, որ մեր երկիրը միշտ խաղաղ լինի, պատերազմներ երբեք չլինեն եւ ոչ ոք չկորցնի իրեն հարազատ թանկ մարդուն։

Մեր հայրիկին խօսք ենք տուել, որ պէտք է լինենք լաւ մարդ, արժանի զաւակ։ Ես ու եղբայրս միշտ բարձր ենք պահելու հայրիկիս անունն ու պատիւը։ Մենք շատ կը ցանկանանք ծանօթանալ Ձեզ հետ։

Սիրով՝  Հայկ