Նամակ Հայաստանէն

Մարիամ – 01/25/24

Նամակը գրած է Մարիամը, որ կը հովանաւորուի Քարէն Ճեհանեանի կողմէ։

 

Բարեւ, սիրելի հովանաւոր,

Ուրախ եմ կրկին անգամ Ձեզ նամակ գրելու համար։

Ես արդէն 9-րդ դասարանում եմ սովորում։

Այս տարի ամառային արձակուրդներին գնացել էինք Երեւան։ Երեւանում այցելեցինք յիշարժան վայրեր, գնացինք Մոնումենտի զբօսայգի, լաւ օր անցկացրինք այնտեղ։ Մայրիկիս եւ քոյրիկիս հետ գացինք Խոր Վիպապ եւ տպաւորութիւններով լի յետ գնացինք Երեւան։

Յուլիսի սկզբին վերադարձանք Կապան։ Հանդիպեցի ընկերուհիներիս, շատ ուրախ էի այդ հանդիպման համար, քանի որ կարօտել էի նրանց։ Երեւանից դպրոցի համար անհրաժեշտ գնումները կատարել էինք, մնում էր գնանք դպրոց։

Սեպտեմբերին գնացինք դպրոց։ Շատ ուրախ էի, կարօտել էի բոլորին։

… Բայց Սեպտեմբերի 19ին սկսուեց պատերազմը։ Ադրբեջանցիները բծնիկ կերպով արցախահայերին դուրս հանեցին Արցախից։ ԼՂՀ-ն անցաւ Ադրբեջանի կազմին մէջ։ Խեղճ եւ անօգնական արցախցիները տուն ու տեղ թողած եկան Հայաստան։ Հայաստանի ժողովուրդը շատ հիւրընկալ են, գնեցին ով ինչով կարող էր։ Մեր ընտանիքին էլ սննդով եւ հագուստով օգնեց նրանց։ Արցախցիներից շատերը մնացին ապրելու մեր քաղաքում։

Սիրելի հովանաւոր, շնորհակալ եմ Ձեզ իմ ընտանիքին օգնելու համար։ Թող Աստծու օրհնանքը ուղեկից լինի Ձեզ եւ Ձեր ընտանիքին։

Մարիամ

23.10.23