Նամակ Հայաստանէն

Մարի – 02/15/24

Այս շաբթուան նամակը գրած է Մարին, որ կը հովանաւորուի տոքթ. եւ տիկ. Խաչիկ Համամճեաններու կողմէ։

Բարեւ ձեզ, սիրելի բարերար,

Ես … Մարին եմ, 12 տարեկան։ Ապրում եմ Արմաւիր մարզի Մեծամօր քաղաքում։ Ունեմ փոքր ընտանիք, որը կազմուած է ինձնից, քոյրիկիցս եւ մայրիկիցս։  

Սովորում եմ 7րդ դասարանում։ Գնում եմ նաեւ կաւագործութեան, ունեմ բազմաթիւ կաւից իրեր։ Իմ փոքրիկ ըտանիքում աշխատում է միայն մայրիկը։ Մայրիկը աշխատում է կարի արտադրամասում։ Իմ hobby-ներից է ջութակ լսել, սիրում եմ pop եւ Kpop երաժշտութիւնը։

Մայրիկիս աշխատավարձը քիչ է, կարողանում է մեր անհրաժեշտ կարիքները հոգալ։ Շուտով նոր տարի է եւ ես կը ցանկանայի, որ մենք ունենայինք տուն. մենք ապրում ենք վարձով։

Այս տարուայ մէջ 3 տուն ենք փոխել ու ամէն տնից դուրս գալիս կոտրւում էինք իւրովի։  

2024 թուականին ուզում եմ, որ մարդիկ դադարեն չարանալ, չխաբեն, թող բոլորը բարի լինեն, որովհետեւ դրա կարիքը կայ, դա արդէն անհրաժեշտութիւն է… Շնորհակալութիւն կարդալու համար։

Սիրով՝ Մարիից