Այս շաբթուան նամակը գրած է Միլենան, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Թամըս Ֆալլոյի կողմէ։
Ես՝ Միլենա … Արցախից եմ։ Ես ուսանողուհի եմ, սովորում եմ բժշկական քոլէջում, 3-րդ կուրսում։ Սեպտեմբերի 19-ին ժամը 11.05 սկսուեց չարաբաստիկ պատերազմը, մենք քոլէջում էինք. մայրիկս տանն էր, եղբայրս՝ սահմանում։ Մէկ օրուայ պատերազմը ոչնչացրեց մեր յոյսը, հաւատը, սեւ ու մութ օրեր էին մեզ համար։
Սեպտեմբերի 25–ին մենք տարահանուել ենք մեր տներից, Սեպտեմբերի 27–ին իրիկունը հասել Երեւան քաղաք, մենք հիմա ապրում ենք Նոր Արէշ …, ապրում ենք վարձով՝ 120.000 դռամ։ Այդ տունը նկուղային տուն է, ուր ապրում ենք մի կերպ, նաեւ խղճուկ կեանքով, դժուար են մեր օրերը այս միջավայրում։ Մայրս մի կերպ է հասցնում օրուայ ապրուստը, հօրս մահից յետոյ մենք դժուարութեան մէջ ենք։
Մենք շնորհակալ ենք էն մարդկանցից, ով միջամտում ու յարգում են մեր վիշտը եւ մեր ապրուստը։ Ձեզ սիրող եւ յարգող՝ Միլենա