Նամակ Հայաստանէն

Միլենա – 03/14/24

Բարեւ Ձեզ,

Ես Միլենա … եմ, 9 տարեկան, Արցախ աշխարհից՛ ես ապրում էի գիւղ Բերդաշէնում, սովորում էի 4րդ դասարանում։ Դժբախտաբար, Սեպտեմբերի 19ը ճակատագրական եղաւ բոլորիս։ Այդ օրը, ես վերջին անգամ էի գնում դպրոց։ Ես կորցրեցի հայրիկիս։ Արցախ աշխարհի համար խաղաղութիւն էի երազում, բայց այդպէս էլ երազանք մնաց այդ։ Ես ունեմ մայրիկ, 7 տարեկան եղբայր, 5 տարեկան եղբայր, տատիկ ու պապիկ։

Հիմա մենք ապրում ենք Հայաստանում, քանի որ էլ Արցախ չունենք։ Յոյսով բոլորս սպասում ենք վերադառնալու Արցախ։