Նամակ Հայաստանէն

Տաթեւ – 04/04/24

Նամակը գրած է Տաթեւը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Արթըր Պետրոսեանի կողմէ։

Յարգելի հովանաւոր, ես՝ Տաթեւ …ի մայրիկն եմ, քանի որ Տաթեւը գրել չի կարողանում, նրա փոխարէն ես եմ գրում։

Ես ծնուել եմ 2019 թ. Փետրուարի 27ին։

Ապրում էի դրախտավայր Արցախում, նոյնիսկ հօրս զոհուելուց յետոյ, չէի պատկերացնում երբեւիցէ, որ կարող ենք լքել մեր հարազատ հայրենիքը։ Այսօր ինչպէս բոլոր հայրենակիցներս, մենք եւս ընտանիքով ապրում ենք Հայաստանի մարզերից մէկում։ Հիմա մենք Տաւուշի մարզ քաղաք Դիլիջանում ենք ապրում, որի բնութիւնը շատ նման է Արցախի բնութեանը։ Ես շատ յաճախ եմ մայրիկիս հարցեր տալիս, ինչի թողեցինք մեր Արցախը, ինչի թողեցինք հայրիկիս գերեզմանը այնտեղ, մայրիկս սրտնեղում է դրանից, որովհետեւ ինքն էլ չգիտի այս հարցերի պատասխանը։

Հայրիկիս ծննդեան օրը ես շատ տխուր էի ու մայրիկիս անընդհատ հարցնում էի, ով պիտի պապայի գերեզմանին ծաղիկներ տանի, հաստատ հայրիկս տխրելու է, որ չենք գնացել իրա մօտ։ Ես ուզում եմ, որ վերջապէս խաղաղութիւն լինի, ուզում եմ, որ հնարաւոր լինի գնամ հայրիկիս գերեզմանին ծաղիկներ դնեմ, ես ուզում եմ իմ հայրենիքը, այնտեղ է հօրս հետ կապուած ամէն մի յիշողութիւնը։

Սիրելի հովանաւոր, ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Ձեզ, որ այս դժուարին պահին մեր կողքին էք։

Սիրով՝ Տաթեւ