Ստորեւ տրուող նամակը Աննայէն է, որ կը հովանաւորուի Աննա Էլազարեանի կողմէ։
Բարեւ Ձեզ, յարգելի հովանաւոր,
Ես Կարինէ … եմ՝ Աննա .. մայրը։ Ընտսնիքով ապրում էինք Արցախում, Շահումեանի շրջան՝ գիւղ Ակնաբերդում։ Քանի որ ամուսինս՝ Արմէն … զոհուել է 2020 թուին, երեխաներիս հետ ապրում էի ծնողներիս հետ՝ Արցախում։ Աշնանային այդ չարաբաստիկ օրը՝ 2023 թ. Սեպտեմբերի 19–20-ը սկսուեց պատերազմը, երեխաներից հետ տեղափոխուեցինք մէկ շաբաթ ապրելով՝ Ասկերանի շրջանում գտնուող օդանաւակայանի բաց դաշտում, «չորերում», կիսասոված, կիսակուշտ, այնուհետեւ կատարուեց այն ինչին հաւատալն անհնար էր։ Ընտանիքով հասանք Հայաստանի Մասիս քաղաքի Այնթափ գիւղ, որտեղ էլ վարձեցինք բնակարան։ Այդ բնակարանում ապրում ենք տատիկիս, հայրիկիս, մայրիկիս, քոյրերիս, եղբօրս եւ իմ ընտանիքի հետ՝ ես եւ երեք փոքրիկ երեխաներս։
Շնորհակալութիւն եմ յայտնում Ձեզ, Ձեր կատարած բոլոր բարի արարքների համար։
Շնորհակալ ենք Ձեր աջակցութեան եւ օգնութեան համար։
Կարինէ
(Աննայի մայր)