Նամակ Հայաստանէն

Մանէ – 04/18/24

Յարգարժան հովանաւոր, ողջոյն,

Ձեզ գրում է Մանէն, ով սովորում է 7րդ դասարանում, բայց ոչ թէ Ճարտարի Ազատամարտիկների անուան թ. 1 միջնակարգ դպրոցի, այլ Երեւանի Ն. Աղբալեանի անուան հ. 19 հիմնական դպրոցի։ Նոր դպրոց, նոր ուսուցիչներ, նոր շրջապատ, բայց էլի գերազանց եմ սովորում։

Նպատակներս ու երազանքներս են հիմնովին փոխուել։
Էլ չեմ երազում Նիւ Եորքում լինելու մասին։ Այժմ իմ բոլոր երազանքների ճանապարհները տանում եմ դէպի դրախտավայր՝ Արցախ։ Երազում եմ գէթ մէկ անգամ լինել Ամարասում, Գանձասարում, Ղազանչեցոցում ու Դադիվանքում։

Կարօտս կրկնապատկուել է, կարօտում եմ նաեւ հայրական տունս։
Ուզում եմ լինել մեր այգում, քաղել բերքը, վայելել նրա մաքուր օդը…
Մտքերս խառն են, յուզմունքս շատ։
Ուզում եմ նամակ այս անգամ եզրափակել…
Ձեզ եւ բոլոր բարի մարդկանց շնորհիւ իմ յոյսը դեռ չի մարել։

Սիրով՝ Մանէ