Նամակ Հայաստանէն

Սուսաննա – 04/25/24

Սոյն նամակը գրած է Սուսաննան, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Նուպար Երեմեանի կողմէ։

Բարեւ ձեզ, յարգելի՛ հովանաւոր,

Ես … Սուսաննայի մայրիկն եմ՝ … Անին։ Սուսաննան շատ փոքրիկ է, այդ պատճառով էլ ես եմ գրում Ձեզ։

Սուսաննան ծնուել է Օգոստոսի 18ին 2020 թուականին։ Մենք ամուսնուս ծնողների եւ եղբօր ընտանիքի հետ բնակւում Արմաւիր քաղաքում։ Սուսաննան ունի քոյրիկ՝ 6 տարեկան Սվետլանան։

Սուսաննան շատ փոքր էր, երբ սկսուեց պատերազմը։ Հայրական մաքուր ու անվախճան սէրը զգաց ընդամէնը հաշուած օրեր։ Պատերազմը խլեց բազում երիտասարդ կեանքեր, այդ թւում նաեւ ամուսնուս՝ աւագ լէյտենանտ Գրիգոր … կեանքը։

Սուսաննան իր բնոյթով շատ ուժեղ է, ապրում ու ապրեցնում է ինձ ու մեր շրջապատի շատ մարդկանց։ Շատ համեստ է, ժպտերես ու անչափ հոգատար։

Շնորհակալ ենք, որ հենց մեզ էք ընտրել։ Աստուած երջանկութիւն եւ առողջութիւն տայ Ձեզ։