Նամակ Հայաստանէն

Նարեկ – 08/21/25

Այս շաբթուան նամակը գրած է Նարեկը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Հրանդ Ճիլոզեանի կողմէ։  

Բարեւ,

Ես … Նարեկն եմ, սովորում եմ 3-րդ Ա. դասարանում։

Սիրում եմ մաթեմատիկան, ֆիզկուլտուրան եւ շախմատը։ Ուսուցչուհիս ասում է, որ մաթեմատիկայում շատ արագ եմ կողմնորոշւում։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչը ասում է՝ արագ եմ վազում։ Տանը ապրում ենք մայրիկս, եղբայրս եւ ես։ Ես ուզում եմ պարեկ դառնամ, երբ մեծանամ։ Ամէն անգամ նրանց փողոցում տեսնելուց ձեռքով բարեւում եմ։

Ես Աշտարակը չեմ սիրում, գիւղն եմ սիրում։ Այստեղ քիչ ընկերներ ունեմ։ Ամրանը գնում եմ գիւղ պապիկիս տուն, այնտեղ շատ լաւ է։

Ուզում եմ շուտ մեծանամ, որ աշխատեմ ու ինձ մեքենայ գնեմ։