Նամակ Հայաստանէն

Վիկտորիա – 12/25/25

Այս շաբթուան նամակը գրած է Վիկտորիան, որ կը հովանաւորուի Վըրճինիա Զուրեքիի կողմէ։ .

Բարեւ, սիրելի՛ հովանաւոր,

Ես Վիկտորիա… եմ, 14 տարեկան եմ։ Սովորում եմ 9-րդ դասարանում։ Հիմնական դպրոցն աւարտելուց յետոյ ուզում եմ շարունակել ուսումս Պոլիտեխնիկական քոլէջում կայքի դիզայն մասնագիտութեամբ։ Ինձ շատ են դուր գալիս դիզայնի հետ կապուած մասնագիտութիւնները։ Կերպարուեստը եւ արուեստը, առհասարակ, իմ ուշադրութեան կենտրոնում են եւ ես եւ եղբայրս մասնակցում ենք մի կրթական ծրագրի նուիրուած Երուանդ Քոչարին։ Ուսումնասիրելով Քոչարի տաղանդը՝ բացայայտեցի նաեւ ինձ։ Քանդակագործութիւնը դարձաւ եւս մէկ հետաքրքրութիւն ինձ համար։ Ծրագրի շնորհիւ ծանօթացայ նաեւ այլ նկարչների եւ քանդակագործների հետ։

Շնորհակալ եմ Ձեզ, որ հովանաւորում էք ինձ, ցանկանում եմ, որ միշտ առողջ ու երջանիկ լինէք, Ձեր ընտանիքի հետ միասին։ Աստուած թող միշտ պահապան լինի Ձեզ։

Համբուրում եմ Ձեզ։