
News
Անուշ – 03/05/26

Այս շաբթուան նամակը գրած է Անուշը, որ կը հովանաւորուի Ս. Սարգիս եկեղեցւոյ (Տակլըսթըն) Տիկնանց Միութեան կողմէ։
Բարեւ Ձեզ, յարգելի հովանաւոր,
Ես Անուշ … եմ։ Շուտով կը դառնամ 10 տարեկան։ Ապրում եմ Վայոց Ձորի մարզի գիւղ Նոր Ազնաբերդում։ Սովորում եմ Խնձորուտի միջնակարգ դպրոցում։ Ապրում եմ մայրիկիս եւ երկու եղբայրներիս հետ։ Իմ հայրիկը զոհուել է 44–օրեայ պատերազմի ժամանակ ու շատ եմ կարօտում նրան։
Սիրելի հովանաւոր, ես շատ ուրախ եմ, որ մինչեւ օրս օգնում էք ինձ ու իմ պէս շատ ու շատ երեխաների։ Շնորհակալութիւն եմ յայտնում Ձեզ Ձեր բարի սրտի ու հոգատարութեան համար։ Ես Ձեզ ցանկանում եմ անսահման առողջութիւն։ Աստուած Ձեզ պահապան լինի։ Կրկին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ Ձեզ։
Սիրով Անուշից