Նամակ Հայաստանէն

Մանէ – 03/12/26

Այս շաբթուան նամակը գրած է Մանէն, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Ժիրայր Մուղամեաններու կողմէ։

Բարեւ, իմ սիրելի հովանաւոր,

Ես Մանէն եմ, Արցախի Մարտունի քաղաքից։ Ես ծնուել եմ 2020 թ. Հոկտեմբերի 1-ին, Արցախեան 44-օրեայ պատերազմի ժամանակ։ Հայրս կռւում էր Արցախի ազատութեան համար ու իմ ծնուելու մասին ընդամէնը լսել էր հեռախօսով։ Հայրս զոհելու է այդ պատերազմում այդպէս էլ ինձ չտեսնելով։ Ես հայրիկիս մասին լսում եմ մայրիկիս պատմածներից, որ նա հերոս էր ու հերոսաբար կռւում էր, որ ես, քոյրերս ու եղբայրս խաղաղ ապրենք։

Սիրելի հովանաւոր, այժմ մենք ապրում ենք ՀՀ Արմաւիր քաղաքում՝ ես, մայրս, քոյրերս ու եղբայրս։ Եղբայրս սովորում է վարսաւիրական խմբակում, քոյրերս յաճախում են դպրոց, իսկ ես՝ մանկապարտէզ։

Սիրելի հովանաւոր, ես դեռ փոքր եմ, գրել-կարդալ չգիտեմ, դրա համար իմ նամակը մայրս է գրում։ Ես անչափ շնորհակալ եմ Ձեզ, որ օգնում էք իմ ընտանիքին։

Սիրելի հովանաւոր, ես Աստծուց խնդրում եմ Ձեզ երկար կեանք ու յաջողութիւն պարգեւի, որ կարողանաք իմ ընտանիքին միշտ օգնութեան հասնէք։ Շատ ուրախ եմ, որ հենց Դուք էք իմ ընտանիքի հովանաւորը։

Աստուած պահապան Ձեզ։

Սիրով Ձեր սանիկ՝ Մանէ