Նամակ Հայաստանէն

Արփի – 05/07/26

Այս շաբթուան նամակը գրած է Արփին, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Կէրի Արուանիկեաններու կողմէ։

Բարեւ ձեզ, յարգելի՛ հովանաւոր,

Ձեզ գրում է 44օրեայ պատերազմի հերոս Սուրէն … փոքր աղջիկը։ Իմ անունը Արփի է, ես 9 տարեկան եմ, սովորում եմ 4րդ դասարանում։ Դեռ չեմ որոշել, թէ ինչ եմ դառնալու, բայց դպրոցում լաւ եմ սովորում։ Մեզ դեռ չեն գնահատում, բայց ես բոլոր առարկաներից «ապրես» եւ «կեցցես» եմ ստանում։ Պատրաստւում ենք հանդէսի, եւ շուտով մեր դպրոցի դահլիճում գեղեցիկ միջոցառում կ՚անենք։ Իսկ ես անհամբեր սպասում եմ ամառային արձակուրդներին։

Սիրով՝

Արփիից