Նամակ Հայաստանէն

Նարեկ – 05/21/26

Այս շաբթուան նամակը գրած է Նարեկը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Մովսէս Մովսէսեաններուն կողմէ։

Բարեւ ձեզ, յարգելի հովանաւոր, 

Ինչպէ՞ս էք, յուսով եմ լաւ էք։ Ես Նարեկն եմ։ Սովորում եմ Ջերմուկի կրթահամալիրի առաջին դասարանում։ Ես վեց տարեկան եմ։ Ես անընդհատ ուզում եմ խաղեր խաղամ, մուլտեր նայեմ, բայց մայրիկս չի թողնում, ասում է դասերդ սովորի, նոր խաղայ։ Ես իմ հերոս հայրիկիս շատ աղօտ եմ յիշում, բայց կարօտում եմ նրան։ Ես ունեմ եղբայր՝ Արթուրը։ Նա 10 տարեկան է։ Մենք միասին ենք գնում դպրոց։

Ես դպրոցում լաւ ընկերներ ունեմ։ Ես շատ եմ սիրում իմ դասղեկին, ընկեր Գէորգեանին, նա մեզ սովորեցնում է գրել եւ կարդալ։ Ջերմուկում շատ լաւ են անցնում օրերս։

Ես շնորհակալ եմ ձեզանից, որ մեր կողքին էք։

Նարեկ