Նամակ Հայաստանէն

Տիգրան – 11/10/22

Ես Տիգրան … եմ՝ հերոս Շամօ Աւանէսեանի աւագ որդին։ Ծնուել եմ 2014 թ. Դեկտեմբերի 29ին, ԼՂՀ Մարտակերի շրջանի Նոր Այգեստան գիւղում։ Ապրում եմ Արմաւիրի մարզի Մեծամօր քաղաքի հիւրանոցում՝ մայրիկիս, քոյրիկիս ու եղբօրս հետ։ Յաճախում եմ տեղի թիւ 1 հիմնական դպրոցի 1ին Ե. դասարանում։

 

Դասերից յետոյ մի քիչ հանգստանում եմ, այնուհետեւ գնում Կարմիր Խաչի կողմից կազմակերպուած դասընթացին։ Երեխաների հետ բակում տարբեր խաղեր ենք խաղում։ Սիրում եմ սպորտ եւ յաճախում եմ գիմնաստիկայի եւ լողի։ Ազատ ժամանակ տատիկիս հետ զբաղւում եմ մաթեմատիկայով։ Նաեւ սիրում եմ համակարգչային խաղեր խաղալ, լաւ տիրապետում եմ պլանշետներին։ Սիրում եմ ընտանիքիս բոլոր անդամներին, լսում եմ մայրիկիս։