Նամակ Հայաստանէն

Նարեկ – 13-04-23

Բարեւ, սիրելի հովանաւոր,

Ես Նարեկն եմ, շուտով կը լինեմ 5 տարեկան։ Ունեմ մեծ քոյրիկներ՝ մէկը ուսանող է, միւսը դպրոցական։ Շատ եմ սիրում իրենց գրենական պիտոյքները վերցնել եւ խաղալ։ Երբեմն բարկանում են, որ խանգարում եմ դաս անել, բայց թոյլ են տալիս։ Շատ եմ սիրում մեծ բեռնատար մեքենաներ, տրակտորներ։ Բակում եթէ նման մեքենայ է կանգնում, անպայման իջնում եմ, ուսումնասիրում։ Խոստացել եմ մայրիկիս նման մեքենայ նուիրել։

Միւս տարի դպրոց կը գնամ եւ ինքս կը կարողանամ նամակ գրել։

Շնորհակալութիւն 

Յ.Գ. Նարեկի փոխարէն գրեց մայրիկը։