Լենա – 06/08/23
Այս շաբթուան նամակը գրած է Լենան, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Վահէ եւ Յասմիկ Տոմպալակեաններու կողմէ։
Ես Լենա … եմ։ Ծնուել եւ մեծացել եմ Արցախի Մարտունի քաղաքում։ 11 տարեկան եմ, ես մեծացել եմ հերոսների ընտանիքում։ Կորցրել եմ հայրիկիս, եղբօրս, հօրեղբօրս եւ պապիկիս։ Ես շատ կորուստներ եմ տուել, բայց ինձ համար ցաւալի կը լինի, եթէ կորցնեմ Մոնթէաբերդ – Մարտունիս։ Հայրիկիս ու եղբօրս մասին շատ լաւ յիշողութիւններ ունիեմ։ Ես նրանց հետ շատ կապուած էի։ Ես ինքս ինձ խօսք եմ տուել, որ միշտ բարձր կը պահեմ իմ ընտանիքի պատիւը։ Իմ հայրիկը բոլորի փրկիչն էր, երբ ինչ-որ մէկին ինչ-որ բան էր պէտք, միշտ զանգում էին։ Իսկ հայրս ինչքան էլ յոգնած լինէր միշտ օգնում էր բոլորին։
Հերոսների ընտանիքում միշտ էլ կը դաստիարակուեն հերոսներ։ Իմ ամենամեծ երազանքն է, որ ամբողջ աշխարհում տիրի խաղաղութիւն։ Ու բոլոր մարդիկ իրար սիրեն եւ յարգանք ցուցաբերեն միմեանց հանդէպ։