Նամակ Հայաստանէն

Տաթեւ – 03/30/23

Այս շաբթուան նամակը գրած է Տաթեւը, որ կը հովանաւորուի Ս. Խաչ եկեղեցւոյ (Պեթեստա, Մէրիլէնտ) կողմէ։

Բարեւ, յարգելի հովանաւոր, ես Տաթեւ … եմ։ Ծնուել եմ ք. Շուշիում 3 Մարտ 2006ին։ Մինչ պատերազմը ապրել եմ Շուշիում, հիմա ապրում եմ Ստեփանակերտում։ Աւարտել եմ Շուշիի Խ. Աբովեանի անուան միջնակարգ հոսքի դպրոցը, հիմա սովորում եմ Գրիգոր Նարեկացի համալսարանին կից քոլէջի էկոնոմիկա, հաշուապահական հաշուառում եւ աուդիտ բաժնի 2րդ կուրսում։ Դըա հետ մէկտեղ սովորել եւ աւարտել եմ վարսայարդարման եւ դիմայարդարման դասընթացները։ 

Հիմա ուզում եմ աշխատել, որպէսզի ինչով կարող եմ օգնեմ ընտանիքիս։ Երազանքս է հայոց աշխարհում տիրի խաղաղութիւն եւ ես կրկին վերադառնամ Շուշի։

Կանխաւ շնորհակալութիւն։