Նամակ Հայաստանէն

Անահիտ – 07/13/23

Բարեւ ձեզ, յարգելի բարերար,

Ես Անահիտն եմ, ապրում եմ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, սովորում եմ Վայքի հիմնական դպրոց 9ա դասարանում։ Մենք 2021 թ. Նոյեմբերին ենք տեղափոխուել Վայք քաղաք, մինչեւ այդ բնակւում էինք Վայոց ձորի Բարձրունի գիւղում՝ հօրս, մօրս եւ քրոջս հետ։ Այնտեղ ամէն առաւօտ հագնում էի դպրոցական հագուստս եւ գնում դպրոց ընկերուհիներիս հետ, երբեմն էլ հայրս էր մեքենայով տանում մեզ դպրոց։ Վերադառնում էի տուն, հօրս հետ գնում էինք կենդանիների մօտ, եւ կերակրում նրանց։

Հայրս սիրում էր մեզ հետ ժամանակ անցկացնել։ Կեանքս ուրախ էր, ծիծաղով, հումորով, բարութեամբ լցուած։ Հիմա ամէն ինչ ուրիշ է, մենք արթնանում ենք, հագնում ենք մեր դպրոցական հագուստը եւ շտապում դպրոց։ Ես շատ կ՚ուզէի որ իմ հայրը հիմա իմ կողքին լինէր, քանի որ շատ եմ զգում նրա կարիքը ու գնալով աւելի շատ եմ զգում նրա բացակայութիւնը։ Շատ կ՚ուզէի որ հայրս հիմա իմ կողքիս լինէր եւ մենք ապրէինք ուրախ եւ երջանիկ։7/13/