Նամակ Հայաստանէն

Գոհար – 03/28/24

Նամակը գրած է Գոհարը, որ կը հովանաւորուի Մարկրէթ Փափազեանի կողմէ։

Յարգելի հովանաւոր,

Գրում է Ձեզ Գոհար…։ Ես արդէն 7րդ դասարան եմ։ Մեծ թուով նոր առարկաներ են աւելացել դպրոցի ծրագրում այս տարի։ Ինձ ամենաշատը դուր է գալիս հասարակագիտութիւնը, հնարաւոր է այն պատճառով, որ ուսուցչին եմ շատ հաւանում։ Նա դասարանը շատ հետաքրքիր է անցկացնում, շատ լաւ մարդ է, դասարանի երեխաների մէջ տարբերութիւն չի դնում։

Ես ունեմ նոր նախասիրութիւն, դա Քէյ-փոփ (K-pop) պարատեսակն է։ Յաճախում եմ այս պարի տեսակի դասերի։ Այնտեղ ձեռք եմ բերել շատ ընկերներ։

Պէտք է վերսկսել լողի պարապմունքները, շոգ ամիսներին միշտ դադար եմ տալիս, յետոյ նորից յաճախում։

Իմ շնիկ Մոլլին շուտով կը դառնայ վեց տարեկան։ Ես նրան շատ եմ սիրում, օրը երեք անգամ ման եմ տալիս, պարբերաբար լողացնում եմ։ Նա շատ քնկոտ է։

Դէ ինչ, առայժմ այսքանը իմ մասին։

Մինչ նոր պատմութիւններ։

Սիրով՝ Գոհար