Մոնթէ – 05/01/25

Այս շաբթուան նամակը գրած է Մոնթէն, որ կը հովանաւորուի Ս. Սարգիս եկեղեցւոյ (Տակլըսթըն, Նիւ Եորք) ամառնային ճամբարի աշակերտներուն կողմէ։
Ես Մոնթէն եմ, յաճախում եմ մանկապարտէզ։ Յաջորդ տարի արդէն պէտք է յաճախեմ դպրոց, առաջին դասարան։ Ուզում եմ գնալ դպրոց, ինչպէս իմ աւագ քոյրը, բայց մի քիչ տխրում եմ, որ դպրոցում չեն թոյլատրում խաղալիք տանել։
Սիրում եմ հեծանիւ քշել, ներկել, պլաստիրնով ֆիգուրներ պատրաստել։ Մայրիկս թոյլատրում է միայնակ իջնել բակ եւ հեծանիւ քշել, այնուհետեւ միայնակ վերադառնալ տուն։ Նայում եմ հայկական ուսուցողական, մանկական ֆիլմեր ու մուլտֆիլմեր՛
Քոյրիկիս հետ ճիշդ է շատ ենք վիճում, բայց ես իրեն շատ եմ սիրում։