Նամակ Հայաստանէն

Գեղամ – 06/19/25

Այս շաբթուան նամակը գրած է Գեղամը, որ կը հովանաւորուի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ (Ֆիլատելֆիա, Փէնսիլվէնիա) դպրաց դասուն կողմէ։

 

Բարեւ ձեզ, իմ սիրելի բարերար,

Ձեզ գրում է Յովսէփ … աւագ որդին՝ Գեղամը։ Ես 12 տարեկան եմ, իմ հայրիկի անունով է Ապագայի միջնակարգ դպրոցը։ Սովորում եմ այդ դպրոցում, ունեմ բարձր առաջադիմութիւն։

Ուզում եմ, որ լաւ սովորեմ, որ իմ հայրիկին արժանի զաւակ մեծանամ, ինչ մասնագէտ, որ դառնամ՝ լինեմ խելացի մասնագէտ։ Հայրիկիս անունը միշտ բարձր պահեմ ամէն տեղ։

Ես հպարտ եմ, որ հերոս Յովսէփ … որդին եմ։

Ես շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ։

Որ մեծանամ դառնալու եմ հայրենիքի պաշտպան՝ լաւ զինուոր։