Prelacy News

Եւա – 07/31/25

Այս շաբթուան նամակը գրած է Եւան, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Վիգէն Շքուքեաններուն կողմէ։

 

Բարեւ ձեզ, սիրելի հովանաւոր, ձեզ գրում է Եւա ….ի մայրիկը՝ … Նելլին։ Մենք ապրում ենք Արմաւիրի մարզում, Նոր Կեսարիա գիւղում։ Եւան ծնուել է 2020 թ. Օգոստոս 21։ Երբ Եւան ծնուեց, մէկ ամիս յետոյ սկսուեց պատերազմը, Եւայի հայրիկը մեկնեց պատերազմեց։ Եւան հայրիկին չհասցրեց տեսնել, հայրիկին ճանաչում է նկարներով եւ մեր պատմելով։ Եւան յաճախում է պարտէզ։  

Շնորհակալութիւն եմ ուզում յայտնել ձեզ մեր կողքին լինելու, եւ գումարով օգնելու համար։ Ձեզ առողջութիւն եմ ցանկանում եւ երկար տարիների կեանք։