Արէն – 10/23/25

Այս շաբթուան նամակը գրած է Արէնը, որ կը հովանաւորուի Կրեկըրի Պուտաքեանի կողմէ։
Յարգելի հովանաւոր,
Ես Արէնն եմ, 11 տարեկան, սովորում եմ 5–րդ դասարանում։ Ապրում եմ Արագած գիւղում։
Ծնուել եւ մինչեւ երկրորդ դասարան մեծացել եմ Արցախում, սակայն պատերազմի պատճառով կորցրինք մեր հայրենիքը, տունը, դպրոցը, որտեղ արել եմ իմ առաջին քայլերը։ Ամենացաւալին այն է, որ կորցրեցի իմ հօրն՝ իմ ուղեկցին, ում կարիքը հիմա շատ եմ զգում։ Պատերազմից յետոյ նորածին քոյրիկիս ու մայրիկիս հետ տեղափոխուեցինք պապիկենց տուն։
Այստեղ սկսուեց իմ կեանքի նոր փուլը՝ նոր իրականութեամբ։ Գիւղում այնքան էլ շատ բան չկայ անելու, չնայած դասերս բաւականին ժամանակ են պահանջում։
Սիրում եմ խաղալ քոյրիկիս հետ, նկարել եւ գիրք կարդալ։
Երազում եմ դառնալ ծրագրաւորող, խաղեր ստեղծել եւ հետաքրքիր նախագծեր անել։
Շնորհակալութիւն, յարգելի հովանաւոր, որ կանգնած էք հայրենիքի համար զոհուած զաւակների ընտանիքների կողքին։
Յարգանքով՝ Արէն