Prelacy News

Դաւիթ – 11/06/25

Այս շաբթուան նամակը գրած է Դաւիթը, որ կը հովանաւորուի պրն. Կարպիս Կարպուշեանի կողմէ։

Բարեւ Ձեզ, ես … Դաւիթն եմ, ծնուել եմ Երեւանում, 2017ին, այժմ ապրում եմ Կոտայքի մարզ Եղվարդ քաղաքում, սովորում եմ Եղվարդի թիւ 3 դպրոցի 2րդ դասարանում։ Ունմ գերազանց յառաջադիմութիւն, իմ քոյրիկիս նման սիրում եմ սովորել եւ գիտեմ, որ լաւ սովորելով հետագայում լաւ մարդ եւ մասնագէտ եմ դառնալու։

Յաճախում եմ Եղվարդում գտնուող շախմատի դասերին, իմ տարիքի ընդունակութիւնների համեմատ կարողանում եմ տիրապետել շախմատ առարկային։ Շատ սիրում եմ առարկան եւ ինձ հետ պարապող ուսուցչին։ Խորացնելով գիտելիքներս այս ոլորտում, ցանկանում եմ մասնակցել մրցումներին եւ ստանալ կարգի որակաւորում։

Պարապմունքներից յետոյ գալիս եմ տուն, ընթրում մայրիկիս պատրաստած համեղ կերակուրները, այնուհետեւ մի փոքր հանգտանալուց յետոյ նստում դասապատրաստման։ Ինձ օգնում է մայրիկս եւ բացատրում գրաւոր աշխատանքներս եւ իր օգնութեամբ շատ հեշտութեամբ կատարում եմ տնային առաջադրանքներս։ Աւարտելուց յետոյ նկարչութիւն եմ անում, եթէ այդ ժամանակ քոյրիկս էլ է աւարտած լինում միասին շախմատ ենք խաղում։ Այսպէս անցնում է մեր առօրեան։ Հանգստեան օրերին այցելում ենք տատիկ-պապիկին։

Շա՜տ կարօտել եմ պապայիս եւ ուզում եմ, որ աշխարհում ոչ մի երեխայ կարօտ չունենայ եւ մեծանայ ուրախ եւ անհոգ։

Շնորհակալութիւն եմ յայտնում մեր հովանաւորներին, ովքեր մեծ սիրով եւ հոգատարութեամբ օգնում են եզ։ Անչափ շնորհակալութիւն ձեր բարի գործերի համար եւ թող Ձեր նման մարդիկ շատ լինեն։

Յարգանքներով եւ մեծ սիրով՝

Դաւիթ