News
Էլէն – 01/15/2026
Այս շաբթուան նամակը գրած է Էլէնը, որ կը հովանաւորուի Մաքի Խորոզեանի կողմէ։
Ես Էլեն … Հախումեանն եմ։ Ծնուել եմ Դեկտեմբերի 11, 2015–ին քաղաք Ստեփանակերտում։ Ես իմ կեանքում տեսել եմ 3 պատերազմ։ Չորս ամսական էի, երբ սկսուեց ապրիլեան 4–օրեայ պատերազմը, յետոյ 2020 թուականին յաճախում էի մանկապարտէզ, երբ սկսուեց 44–օրեայ պատերազմը։ Յիշում եմ հայրս մեզ ուղարկեց Երեւան, որ ապահով լինենք, բայց նա զոհուեց Նոյեմբերի 6–ին։ Ես ընդամէնը 4 տարեկան էի։ Յետոյ մայրս ասաց որ պէտք է վերադառնանք Արցախ. վերադարձանք, գնացի դպրոց, իսկ յետ սկսուեց բլոկադա, ճանապարհները պահեցին։ Դրանից յետոյ ես տեսայ իմ կեանքում 3-րդ պատերազմը 2023 թուականին ու տեղահանեցին։
Հիմա ապրում ենք Երեւանում, ընդունուել եմ դպրոց, շատ լաւ են ինձ ընդունել, բայց ես շատ դժուար յարմարուեցի, ահաւոր կարօտում էի իմ Արցախի ընկերներին։ Հիմա արդէն 4–րդ դասարան եմ, յաճախում եմ թիւ 96 դպրոց, գնում եմ պարի խմբակի։ Շատ եմ սիրում նկարել։ Ունեմ երկու մեծ երազանք՝ հայրիկս վերադառնայ, ինչը հնարաւոր չէ, մէկ էլ շատ եմ երազում վերադառնամ Արցախ։