Նամակ Հայաստանէն

Արեգ – 01/22/26

Այս շաբթուան նամակը գրած է Արեգը, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Դաւիթ Շառոյեաններու կողմէ։

Ողջոյն, յարգելի բարերար,

Ես Արեգն եմ … ։ 2016 թ. ապրիլեան քառօրեայ պատերազմում զոհուած Արմէն … որդին։ Սովորում եմ Սիսիանի թիւ 2 հիմնական դպրոցի 9րդ դասարանում։ Ձեզ գրում եմ խորին յարգանքով եւ երախտագիտութեամբ։

Մի փոքր պատմեմ իմ մասին։ Սիրում եմ զբաղվել սպորտով, գիտութիւններով։ Սիրում եմ մաթեմատիկա, ռուսերէն, հայոց լեզու եւ ֆիզիկա առարկաները, բայց ամենից շատ սիրում եմ ռոբոտաշինութիւնը։ Ուզում եմ կիսուել իմ սիրուած զբաղմունքի մասին։ Շուրջ մէկ տարի է յաճախում եմ Սիսիանի «Արմաթն օդում» կրթական աշխատանոց, ուր սովորում ենք անօդաչու մոդելների կառուցում եւ կառավարում, թուային տեխնոլոգիաների 3D մոդելաւորման եւ ծրագրաւորման կարողութիւններ։ Աշխատանոցում տեխնիկական կրթութիւնը եւ հայրենիքի սէրը համադրւում են՝ ձեւաւորելով ապագայի ինժեներների եւ հայրենիքի նուիրեալների։

Ես պիրի պայքարեմ իմ աշխատանոցում ստացած գիտելիքներով, քանի որ Հայաստանը ես եմ, ինձանով է իմ հայրենիքը կանգուն, ե՜ս եմ նրա ապագան, նրա շէնացնողն ու պաշտպանողը։

Սուտ է, որ ասում են ժամանակը բուժում է, ո՛չ, ժամանակը ոչինչ չի բուժում։ Իմ վէրքը դեռ ցաւում է եւ չի սպիանում, մարդ չի կարող մոռանալ այն ինչ սեփական մարմնի վրայ է զգացել։ Պարզապէս կարող եմ այն թեթեւացնելով հօրս վրէժը լուծելով եւ հայրենիքս պաշտպանելով։

Շնորհակալ եմ ձեզ նման մարդկանց, քանի որ դուք մեծ ներդրում ունեք մեր դժուարութիւնների յաղթահարման։