Նամակ Հայաստանէն

Մարիամ – 06/18/26

Այս շաբթուան նամակը գրած է Մարիամը, որ կը հովանաւորուի Տիկնանց Միութիւններու Ազգային Ընկերակցութեան կողմէ։

 

Բարեւ ձեզ, յարգելի հովանաւոր,

Ես Մարիամ … եմ՝ անմահ հերոս Հայկ … աւագ դուստրը։ Ես եօթ տարեկան եմ, սովորում եմ երկրորդ դասարանում։ Ապրում եմ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում։

Դպրոցին զուգահեռ յաճախում եմ նաեւ խմբակների՝ պարի, շախմատի, նկարչութեան, անգլերէնի, երգի (երգում եմ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու «Ագաթ» երգչախմբում)։

Շատ եմ սիրում գնալ էքսկուրսիաներ եւ թանգարաններ, արշաւներ եւ թատրոն։

Շատ եմ ցանկանում, որ իմ հայրենիքը խաղաղ լինի եւ բարգաւաճի, ես իմ հայրենիքում մեծանամ իմ հերոս հայրիկին արժանի զաւակ։ 

Շնորհակալութիւն մեր կողքին լինելու համար։ 

Աստուած Ձեզ պահապան։