Նամակ Հայաստանէն

Ռուզաննա – 07/02/26

Այս շաբթուան նամակը գրած է Ռուզաննան, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Դաւիթ Շառոյեաններուն կողմէ։

Բարեւ, յարգելի բարեկամ, ինչպէ՞ս էք։

Ձեզ գրում է … Ռուզաննան Իջեւանից։ Ես արդէն 8 տարեկան եմ, սովորում եմ 3-րդ դասարանում։ Սրտանց ցանկանում եմ Ձեզ շնորհակալութիւն յայտնել Ձեր մշտական աջակցութեան համար։ Ձեր օգնութիւնը մեզ համար կարեւոր է։ Մեր ընտանիքը ունի մեծ ծախսեր եւ հոգսեր։ Անհրաժեշտ է լինում հոգալ սննդի, հագուստի, դպրոցական դասագրքերի եւ ուսման այլ ծախսեր։ Ձեր շնորհիւ մայրիկս կարողանում է թեթեւացնել մեր հոգսերը։ Ես լաւ եմ սովորում եւ երազում եմ լաւ ապագայի մասին։

Ես շատ եմ գնահատում Ձեր բարութիւնը, հոգատարութիւնը, որ չէք մոռանում ինձ եւ եղբօրս, ընտանիքս։

Մաղթում եմ քաջառողջութիւն, յաջողութիւն եւ միշտ լաւ օրեր։ Աստուած Ձեզ պահապան լինի։

Շնոըհակալ եմ Ձեր բարի սրտի եւ աջակցութեան համար։

Խորին շնորհակալութիւն՝

Ռուզաննայից