
News
Միքայէլ – 07/16/26

Բարեւ ձեզ, յարգելի հովանաւոր,
Ես … Միքայէլի մայրիկն եմ։ Ես եմ գրում, քանի որ Միքայէլը ունի հաշմանդամութիւն՝ ծանր աուտիզմ անխօսութեամբ։ Երեխան յաճախում է 2-րդ դասարան՝ ՏՄԱԿ-ի [տարածքային մանկավարժա-հոգեբանական աջակցութեան կեդրոն] մասնագէտների աջակցութեամբ։ Յաճախում ենք լոգոպեդի անհատական պարապմունքների։ Տանը, զարգացնող խաղերի օգնութեամբ, ինքս էլ աշխատում եմ երեխայի հետ։ Փառք Աստծոյ արդիւնք կայ եւ բաւականին վարքը կարգաւորուել է։
Անսահման շնորհակալ եմ ձեր աջակցութեան համար։ Չէք պատկերացնում, թէ որքան կարեւոր է, երբ ծանր պահին կողքս օգնող ձեռք կայ։
Ամենալաւն ու բարին եմ մաղթում ձեզ։