Նամակ Հայաստանէն

Մարկ – 05/18/23

Այս շաբթուան նամակը գրած է Մարկը, որ կը հովանաւորուի Սահակ Տէրտէրեանի կողմէ։

 

Բարեւ, սիրելի հովանաւոր,

Ձեզ գրում է Մարկ … Արցախի Ճարտար քաղաքից։ Ես սովորում եմ 6րդ դասարանում գերազանց գնահատականներով։ Յաճախում եմ Armat ինժեներական լաբորատորիա, ցանկանում եմ դառնալ ծրագրաւորող։ Շուտով կը լրանայ Արցախի շրջափակման մէջ գտնուելու հինգ ամիսը։ Դժուարութիւնները շատ են. երբեմն ընկնում ենք յուսահատութեան գիրկը, բայց չենք կոտրւում։ այն, որ Արցախը մերն է, մեր հայրենիքն է, ուժ է տալիս մեզ։ Մենք յոյս ունենք, որ այս դժուարութիւններն էլ կը յաղթահարենք ու երբեւիցէ ստիպուած չենք լինի լքել մեր հայրենիքը։ Ես ուրախ եմ, որ կան ձեր նման մարդիկ, որոնք օգնութեան ձեռք են մեկնում։

Ապրէք երկար ու արարէք։

Յուսամ մի օր կը հանդիպենք։