Նամակ Հայաստանէն

Սիլվա – 05/25/23

Այս շաբթուան նամակը գրած է Սիլվան, որ կը հովանաւորուի տէր եւ տիկ. Ժորէս Գարապէլեանի կողմէ։

Բարեւ, սիրելի հովանաւոր,

Ձեզ է գրում Սիլվա . . .։ Ես սովորում եմ 5րդ դասարանում։ Սովորում եմ գերազանց։ Յաճախում եմ ջութակի։ Շատ եմ սիրում ջութակ նուագել։ Մասնակցել եմ շատ համերգների։ 

Ուզում եմ դառնալ դիպուկահար եւ բժշկուհի։ Դիպուկահար ուզում եմ դառնալ որպէսզի պաշտպանեմ հայրենիքս, իսկ բժշկուհի ուզում եմ դառնալ որպէսզի օգնեմ մարդկանց։ Բայց երազանքս հայրենիքիս խաղաղութիւնն է։

Շնորհակալ եմ Ձեզ մեր կողքին լինելու համար։