Լինա – 11/21/25

Այս շաբթուան նամակը գրած է Լինան, որ կը հովանաւորուի Տինա Էլմարսաֆիի կողմէ։
Ես … Լինայի մայրիկն եմ՝ … Աննան։ Լինան ծնուել է Յունուարի 3–ին 2019 թ. Ստեփանակերտ քաղաքում։ Նա 1 տարեկան է եղել երբ ամուսինս զոհուել է։ Չնայած, որ փոքր ա եղել, բայց շատ ծանր ա եղել։ Վեց ամիս գնացել է հոգեբանի մօտ մինչեւ ուշքի է եկել։ Անընդհատ նայում էր պատին ու խօսում էր, ասում էր «պապաաա, եկել եմ իրա հետ եմ խօսում»։
2023 թ. բռնի տեղահանումից յետոյ տեղափոխուել ենք Երեւան։ Այստեղ նա յաճախում է մանկապարտէզ, բայց մինչեւ հիմա չի յարմարուել։ Իրա ամէն նկարածը տատիկ-պապիկն է, կամ էլ Արցախի դրօշը։ Նրա դաստիարակը միշտ ասում է՝ շատ ունեմ երեխաներ Արցսխից, բայց Լինան մի ուրիշ ձեւ ա կարօտում, ոնց որ չյարմարուի, անընդհատ ասում է՝ մեր տուն եմ ուզում գնամ։ Շատ մեծ յոյս ունենք, որ մի օր կը կարողանանք այցելել մեր տները։